National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.04.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 2

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի համար գործող 9500 դրամի փոխարեն սահմանել 7000 դրամ:

ՀՀ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական էր այն հիմնավորմամբ, որ արտոնագրային գործող վճարները հաստատվել են՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով եւ հաշվի առնելով տնտեսական ակտիվության վիճակը հանրապետության ողջ տարածքում: Դա է պատճառը, որ արտոնագրային վճարը բարձրացել է միայն Երեւան քաղաքում, իսկ մարզերում իջել է:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անընդունելի համարեց միայն Երեւան քաղաքի տաքսու վարորդների համար արտոնություն սահմանելը՝ անտեսելով մարզերը: Նա հեղինակներին առաջարկեց հետաձգել նախագիծը եւ համատեղ մշակել մի նախագիծ, որով ոլորտը կկարգավորվի ամբողջությամբ:

Նիստում նախագահողը քվեարկության դրեց օրինագիծը, որը երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն:

Նույն օրը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ՀՀ կառավարության հեղինակած մի շարք օրինագծեր:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է օրենսգրքերը լրացնել նոր հոդվածով, որը թույլ կտա իրականացնել արտագնա դատական նիստեր: Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը եւ արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, ուստի այս նախագծով առաջարկվում է լրացնել օրենսդրությունը:

Մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է: Նա նշեց, որ ՀՀ Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ՝ կլուծարվեն ՀՀ դատական եւ դատախազական դպրոցները: Շուրջ 2500 քմ տարածք ունեցող դպրոցում բացի դասասենյակներից, կլինի նաեւ հյուրանոցային համալիր՝ նախատեսված մարզերից ժամանած ուսանողների համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է զինվորական հանցագործություններին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ընդունվել են ստացված առաջարկները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am